Գեղարքունիքի մարզում հուլիսի 30-ի դրությամբ ամառային զորակոչն ավարտվել է պլանային առաջադրանքի կատարմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հուլիսի 29-ին նորակոչիկները Հայկական բանակ են մեկնել Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Մարտունու, Սեւանի, Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի բաժանմունքներից: Նրանց բանակ են ճանապարհել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ծնողները եւ հարազատները:
Նորակոչիկները բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, տոնախմբություններով ու քեֆերով: Ի դեպ, տոնախմբություններ ու քեֆեր են կազմակերպվել նաեւ մեր զորացրված զինվորներին ընդունելիս: Նորակոչիկներին ու նրանց ծնողներին ոգեւորել են Գեղարքունիքի մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, մարզային զինկոմն ու զինկոմիսարիատի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, բարձր է հայրենիքին ծառայելու տրամադրվածությունը»,-նշեց Տիգրան Հակոբյանը: