Նոր խորհրդի առաջին նիստը` արձակուրդից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նախաձեռնել է քննարկումներ` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ, եւ արդեն իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկումներ եղել են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքների հետագա ընթացքը կհամակարգի վարչապետին կից խորհուրդը, որը, սակայն, չի ստեղծվել, ընդ որում` այդ խմբում նաեւ քաղաքացիներ են լինելու: Մենք տեղեկացանք, որ այդ խորհրդի ստեղծման հետ կապված աշխատանքները պետք է իրականացներ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, եւ խմբի ստեղծման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կհաստատվի միայն վարչապետի` արձակուրդից վերադառնալուց հետո: Եվ չի բացառվում, որ այդ խորհրդի առաջին նիստն արդեն լինի սեպտեմբերին` արձակուրդային շրջանի ավարտից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ աշխատանքային առաջին քննարկումը բավականին բուռն էր անցել, եւ դժգոհություններ էին արձանագրվել Ճանապարհային ոստիկանության աշխատանքից, եւ հատկապես բուռն էր ստացվել Վալերիյ Օսիպյան-Հայկ Մարության երկխոսությունը:




Լրահոս