Լոռու մարզի դատախազը հարցաքննվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին արդեն երեք անգամ հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայանում նախաքննական մարմին: 2019 թվականի հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում:

Բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դատախազը, որը նախկինում հրաժարվում էր ներկայանալ, ներկայացել է նախաքննական մարմին եւ ցուցմունք է տվել: Նախաքննական մարմին է ներկայացել նաեւ նրա վարորդը, որը մինչ այդ եւս հրաժարվում էր ներկայանալ նախաքննական մարմին եւ գողության մասին ցուցմունք տալ:




Լրահոս