Այսօր կառավարության շենքի դիմաց հրատապ ասուլիս էր հրավիրել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որի ժամանակ անդրադարձ կատարեց Երևանում աղբահանության իրավիճակին և վաղը` Թբիլիսիում կայանալիք «Սանիթեք» ընկերության ղեկավարների մամուլի ասուլիսին:
Խաժակյանը նշեց, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` նախընտրական խոստումից 10 ամիս է անցել, սակայն չեն կատարվել և այժմ այլևս չգիտեն, թե ինչ պահանջեն, քանի որ վարչապետն էլ մի կողմ է քաշվել:
Մանրամասները` տեսանյութում