ՊԵԿ-ը Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատարան՝ 1 մլրդ դրամի վճարում բռնագանձելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին Պետեկամուտների կոմիտեից գրություն էր ուղարկվել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդի-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:

Նամակում, դատավորի փոխանցմամբ, շեշտված է, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք:

 




Լրահոս