
Մոսկվայի երկրամասում փոքր օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:
Միջադեպը տեղի է ունեցել Դրակինո գյուղում:
Ավիավթարի պահին օդանավում եղել են օդաչուն և մեկ ուղևոր: Նախնական տեղեկություններով, վերջիններս զոհվել են:
Կրկին նախնական տեղեկությունների համաձայն, օդանավն ընկել է էլեկտրալարերին բախվելու արդյունքում: