Լավ լուր. «Սատանի կամուրջից» ձորն ընկած տղայի վիճակը բարելավվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավ լուր. հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում «Սատանի կամուրջից» ձորն ընկած (մոտ 20 մ.) 16-ամյա քաղաքացու մոտ դրական տեղաշարժ կա, վիճակը բարելավվում է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ փրկարարները նրան դուրս էին բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել էր Գորիսի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Նախնական վիճակը ծանր էր, բայց կայուն»,–գրել է նա։




Լրահոս