Դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական խմբի միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։
Մինչև որոշման հրապարակումը փաստաբանական խումբը դատարանին տեղեկացրել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված եղել է կրկնակի հետազոտություն, ինչը փաստել է, որ նրա մոտ առկա ծանր հիվանդությունները խորացել են՝ արձանագրվել է կրկնակի բացասական դինամիկա:
Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը: