
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված, ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Քննարկման են դրվել համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 62 հայտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է ներկայացված ծրագրային հայտերից 60-ը՝ մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ծրագրերի իրականացման ուղղությամբ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է մոտ 1,7 մլրդ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել սոցիալական ենթակառուցվածքների (մանկապարտեզներ, մշակույթի տներ), ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության համակարգերի վերանորոգման ու կառուցման, բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ: