
Երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հուլիսի 30-ին, ոստիկանության զորքերի զորամասում հոգեհանգստի կարգ կատարվեց։ Արարողությանը մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշկաոթողին:
Հարգանքի տուրքի արարողությունից հետո, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերներն ու հարազատները այցելեցին նրա շիրիմին։
Մանրամասները` տեսանյութում