«Ժողովուրդ» օրաքերթը գրում է. «Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունների կասեցման թեման շարունակում է լայնորեն քննարկվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է նորացված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավորի կողքին, այլ բավարարեց գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը:
Պարզվեց՝ ԲԴԽ նախագահն արձակուրդում է, բայց որոշ պարզաբանումներ տվեց: «Երբ միջնորդություն են ներկայացնում ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն` գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում պաշտոնակատարը գալիս եւ ներկայացնում է նյութեր ու ապացույցներ, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Այսօրվա քննադատությունները եւ ծափահարություները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, չեմ ընդունում, քանի որ ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը», – նշեց նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում