Որքան կկազմի ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի 6.75 մլն դոլար: Մասնավորապես, «Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար: Համեմատության համար նշենք, որ որ 2019թ. այդ գումարը 6.4 մլն դոլար էր, 2018-ին` 6.80 լն դոլար, 2017-ին` 26.41մլն դոլար, 2016-ին` 23.10մլն դոլար: Իսկ, ահա, 2020թ. նախատեսված գումարից 100 հազար դոլար կտրամադրվի կրթության ոլորտին, 800 հազար դոլար` տնտեսական զարգացման ոլորտին, 3 մլն 100 հազար դոլար` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտին, 1 մլն 500 հազար դոլար` անվտանգության եւ խաղաղության համար:

Իհարկե, սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեով նախատեսված օգնությունն է, եւ չեն բացառվում նաեւ լրացուցիչ փաթեթներ: Հավելենք նաեւ, որ «Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը Հայաստանը ստացել է 2011թ.` 45.2 մլն դոլար: Հավելենք, որ վերջին երկու ֆինանսական տարում ԱՄՆ-ն Հայաստանի անվտանգության ոլորտին տրամադրել է 4 մլն դոլար ֆինանսական օգնություն, այնինչ Ադրբեջանին տրամադրված օգնությունը կազմել է ավելի քան 100 մլն դոլար:




Լրահոս