Ինչու է Դավիթ Տոնոյանը կասեցրել ՌԴ գործուղված կուրսանտի ուսումնառությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասեցրել է Ռուսաստանի Դաշնություն գործուղված կուրսանտի ուսումնառության գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աղասի Բեյբությանը, ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. օգոստոսի 4-ի թիվ 891 հրամանով, ուսումնառության նպատակով որպես կուրսանտ գործուղվել է ՌԴ նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղ, սակայն, ըստ էության, այնտեղ ցուցաբերել է անբավարար առաջադիմություն եւ ցածր կարգապահություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019թ. ապրիլի 10-ի թիվ 362 հրամանով` 2019թ. ապրիլի 15-ից ազատել է Բեյբությանին նշված ակադեմիայում ուսումնառությունից:

Այս իրավիճակից հետո Բեյբությանը պարտավոր է եղել, որպես ժամկետային զինծառայող, ժամանակին` 2019թ. ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, ներկայանալ ծառայության վայր` ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչություն, որից հետո` ՀՀ ՊՆ  զորամաս, սակայն առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր եւ միայն 2019թ. մայիսի 2-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Այս արարքի համար կուրսանտը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Աղասի Բեյբությանին մեղադրանք է առաջադրվել ժամանակին ծառայության չներկայանալու համար:




Լրահոս