ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ քայլերի է դիմում նախարարը՝ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան թե՛ իշխանությունների, թե՛ հանրության համար դարձել է իսկական գլխացավանք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերջին օրերին ճաշի է հրավիրում տարբեր անձանց, ում կարծիքը հանրության շրջանում ընդունելի է, ու համոզում է նրանց Ստամբուլյան կոնվեցիայի մասին կողմ խոսել: Ավելին, մեր տեղեկություններով` նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվեցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն: Բայց թե որքանով նախարարին դա կհաջողվի, ժամանակը ցույց կտա:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին այն՝ նշելով, որ նման բան չկա:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է 2011-ին Ստամբուլում, որտեղից էլ ստացել է անվանումը: Մամուլում արդեն հրապարակվել է, որ իշխանական պատգամավորներին հորդորել են այս ժամանակահատվածում ո՛չ լավը, ո՛չ վատը խոսել կոնվենցիայի մասին:

Շատ պատգամավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ փաստաթուղթը դեռ ուսումնասիրում են, կարդում են, որպեսզի սեպտեմբերին կարողանան հստակ պատասխանել բոլոր հարցերին:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս