Հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով հետախուզում էր հայտարավել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի նկատմամբ:
Շուտով կլրանա նրան մեղադրանք առաջադրելու եւ հետախուզում հայտարարելու 7-րդ ամիսը, սակայն նախաքննական մարմինը դեռեւս փնտրում ու փնտրում է Արամ Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահների մոտ անգամ կասկած չկա, թե նա որտեղ կարող է լինել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը հստակ տվյալներ ունի, որ նա Հայաստանը չի լքել, սակայն որեւէ կերպ չեն կարողանում դեռ նրան հայտնաբերել:
Մանրամասները` տեսանյութում