Վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի. Նիկոլ Փաշինյանն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին «Իրատես» թերթը տեղեկություն էր տարածել, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: Նրանք տեղեկություն էին հրապարակել, թե ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ:

Եվ հետաքրքիր է, որ մեկ շաբաթ անց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը որոշեց արձագանքել եւ հայտնել, որ առկա լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով է մեկնել Իջևան, իրականությանը չի համապատասխանում։ Բացի այդ, սոցիալական ցանցի իր էջում այդ հրապարակմանը արձագանքել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գրել. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Ասեմ նաեւ, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:

 




Լրահոս