
Այսօր Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա իրականացրեց, որի նպատակն էր բարձրաձայնել Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երևանի ավագանուց և քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները:
Ցուցարարների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը նաև փաստաթղթեր էր բերել և ներկաներին փորձում էր ապացուցել, որ աշխատանք է տարվել և տվյալներ էր բերում:
Մանրամասները` տեսանյութում