Հուլիսի 30-ին ժամը 11:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին ժամը 9:30-ին հանկարծամահ է եղել:
Դեպքի առավել մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Վազգենովիչի հետ: Վերջինիս խոսքով՝ 21-ամյա կինը հղի է եղել: Նա հուլիսի 22-ին ընդունվել էր Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», իսկ հուլիսի 23-ին տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ:
«Կինը եղել է ծանր գինեկալոգիական-մանկաբարձական հիվանդ, մեզ մոտ վիրահատվել է, բայց, ցավոք սրտի, կյանքը փրկել հնարավոր չի եղել»,-ասա նա:
Նշենք, որ դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։