Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին:
Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին` նշելով, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ունեցել է բազում ձեռքբերումներ:

Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Հրաչ Խոստեղյանի ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը չի բավարարվի ձեռք բերվածով:

Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը հավաստիացրեց, որ ստորաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր անձնակազմը կլուծի պատվով ու պատասխանատվությամբ:

Ստորաբաժանման նախկին պետ, այժմ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար և նշեց, որ ձեռքբերումներն իրականացվել են շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի բարեխիղճ աշխատանքի:
Ելույթ ունեցավ նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա կարևորեց ոստիկանների սրտացավ ծառայությունն ու նշեց, որ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կա սերտ համագործակցություն:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության, ոստիկանների պատրաստվածության, կարգապահության, սոցիալական վիճակի, ոստիկանության ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների ու բարեփոխումների մասին հարցեր:




Լրահոս