Ուժեղացված ծառայություն Սյունիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում Գորիսի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։

Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3խմ փայտանյութով բեռնված «Գազ-52» մակնիշի ավտոմեքենա, որի 55-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեղրիի ոստիկաններն էլ հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Թեհրանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու։

Օտարերկրացին ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերման են ենթարկվել անձինք, որոնք հասարակական վայրերում դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ կամ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 80 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս