ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «1. Այսօր Գոշ գյուղ հենց գյուղամեջում կանգնած գյուղացիների խոստովանությամբ շուրջ 2000 տուրիստ է մտել (թող լինի 1000):
2. Մասնագետները պնդում են՝ տուրիստի թիվ 1 «նպատակը» փող ծախսելն է:
3. Գոշ գյուղը ունի շուրջ 1300 բնակիչ:
4. Գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա, Գոշում աշխատանք չկա:
5. Գյուղամիջի հյուրատան միակ մատուցողը տեղացի չէ: Միակ խոհարարը տեղացի չէ:
Հ.Գ. Ում գրածի ենթատեքստը պարզ չէ՝ խնդրում եմ նայել այսօրվա ուղիղ եթերը՝ Կալավան գյուղից, որտեղ հռչակավոր վանք չկա, որ ինքն իրենով ամեն օր հազարով տուրիստ բերի»: