Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան` արտոնյա՞լ. ՔԿ պետը չի շտապում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է եւ չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, սակայն մյուսները շարունակում են աշխատել:

Եվ հետաքրքիր է, որ օրինակ՝ Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ եւ այլ տարբեր պաշտոններ զբաղեցրել, իսկ արդեն հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, այսօր է հաջողությամբ պաշտոնավարում է:

Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի, Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: Հետեւաբար՝ արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս