«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարոն Գրիգորյանը մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներով օժտված, հարգանքի արժանի դատավորներից է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը:
Վերջինիս հետ զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Հարուցված քրեական գործի մասով նրան օգնելու՝ զգայական մակարդակում աղաղակելը, թերևս, լավագույն միջոցը չէ։ Իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, սակայն այն ընկալումները, որ տիրում են այսօր չի կարող չմտահոգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Կարծում եմ, պետական մարմինների կողմից առհասարակ չպետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծեն այլ նպատակներին միտված ընկալումներ», – նշեց սնանկության գործերով դատավոր Նարինյանը»։
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում