
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:
Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Կալավան համայնք, որտեղ էլ գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է գյուղի զարգացման, հյուրատներ կառուցելու մասին։