
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ քաղաքում իրար են բախվել Daewoo Nexia մակնիշի եւ Mercedes G մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Mersedes G-ն կողաշրջվել է:
Վթարի հետեւանքով Daewoo Nexia-ի վարորդն ու 3 ուղեւորները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: