
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:
Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.
– «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վնասակար թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ստորագրման առաջակությանը հավանություն տալու մասին,
– «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
– «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,
– Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
– Կրթության և գիտության բնագավառում նշանակելի նվաճումներ ունեցող Դավիթ Մարկոսյանին և Արման Աթանեսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին: