Վահե Էնֆիաջյանի նոր նախագիծը. ինչ արտոնություն կտան փոխնախագահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած արձակուրդային շրջանին` Ազգային ժողովի պատգամավորները նախագծեր են հեղինակում եւ դնում շրջանառության մեջ, որոնց քննարկումներն արդեն կանցկացվեն սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա այդ նախագծով ցանկանում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությամբ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է սահմանել, որ ԱԺ փոխնախագահները եւս իրավունք ունեն հանդես գալ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկությամբ: Այժմ այդ օրենքի 125-րդ հոդվածը սահմանում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց ցանկը, համաձայն որի` ի թիվս այլ անձանց` լսումներ կարող է իրականացնել նաեւ ԱԺ նախագահը: Եվ Վահե Էնֆիաջյանի խոսքով` քանի որ խորհրդարանի ղեկավար կազմում կա նաեւ ընդդիմադիր փոխնախագահ, ապա այս փոփոխությունը հնարավորություն կտա հավասարակշռել ղեկավար կազմը:

Նախագծում Վահե Էնֆիաջյանը նկատում է, որ իշխանական տեղակալները հեշտությամբ կարող են ԱԺ նախագահի հետ համաձայնության հասնել եւ նրա նախաձեռնությամբ հրավիրել լսումներ, իսկ ընդդիմադիր փոխնախագահն, ըստ էության, զրկված է նրանց միասնությունից:




Լրահոս