ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դժգոհ են. նոր ձևաչափով հանդիպումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնախմբի` նախօրեին տեղի ունեցած անդրանիկ նիստը դժգոհություն է առաջացրել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մոտ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն իսկ արտահայտել է իր դժգոհությունը հատկապես այն բանի շուրջ, որ այդ հանձնախմբի կազմում ընդգրկված չեն ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հանգամանքն ամենեւին էլ չի նշանակում, թե խորհրդարանական խմբակցությունները դուրս են մնալու այս քննարկումներից, կամ նրանց խոսքն անտեսվելու է: Մենք տեղեկացանք, որ մինչ ռազմավարության նախագիծը վերջնական տեսքի բերելը նախատեսվում են լայն հանդիպումներ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ խորհրդարանական ուժերի եւ թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ` լսելու համար նրանց առաջարկները:

Եվ հենց այս շրջանակներում էլ տեղի կունենան հանդիպումեր նաեւ խորհրդարանական խմբակցությունների հետ, սակայն արդեն միայն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մակարդակով: Հավելենք, որ նախագիծը վարչապետին պետք է ներկայացվի մեկ տարվա ընթացքում:




Լրահոս