Ինչու է կարևոր ՊՈԱԿ-ը լուծարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ: Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն Էկոնոմիկայի նախարարության միջոցով: Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնարարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ:

Պարզվում է` դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»-ը լուծարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությանը կներկայացվի այսօր: Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն:

Բնականաբար, լուծարման հետեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան:




Լրահոս