Հայկական ֆուտբոլի պատմության նոր էջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կայացավ «Լինկոլն Ռեդ Իմպս»-«Արարատ – Արմենիա» հանդիպումը: Խաղն ավարտվեց հայկական թիմի 2:1 հաշվով հաղթանակով: Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Օգանան (45+1‘, 58‘): Մրցակցից միակ գոլը խփեց Էրնանդեսը(74‘): «Արարատ – Արմենիան» հաղթեց ընդհանուր 4:1 հաշվով եւ կխաղա Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում:

Այս հաղթանակը հայկական ֆուտբոլի համար դարձավ ռեկորդային: Սա հայկական ակումբների`2019/2020թթ. եվրագավաթային 7-րդ հաղթանակն էր, որն էր դարձավ ռեկորդային:

Նախկին ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2015/2016թթ., երբ հայկական ակումբները եվրագավաթային 14 հանդիպումներում հաղթանակիհասել էին 6-ում:

Այս մրցաշրջանում 7 հաղթանակ գրանցվելու համար պահանջվել է 12 հանդիպում: Նայելով այս ցուցանիշներին` կարելի է ասել` հայկական ֆուտբոլը փոխվել է արմատապես եւ զարգացման ընթացքի մեջ է:

«Արարատ-Արմենիան» հաղթելով «Լինկոլն Ռեդ Իմպսին»` դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլ: Այդ փուլում հայկական ակումբը կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:

Կարելի է ֆիքսել այն, որ վիճակահանությունը բավականին «բարեհաճ» գտնվեց մեր թիմի նկատմամբ եւ վառեց «կանաչ լույս» Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

Իհարկե, նշում ենք, որ «Սաբուրթալոն» բարեհաջող մրցակից է «Արարատ – Արմենիայի» համար, սակայն վրացական թիմը ամենեւին էլ հեշտ մրցակից չէ: Հայ երկրպագուների համար երազանք է շարունակում մնալ եվրագավաթների խմբային փուլում հայտնվելը, եւ այս տարի այդ երազանքին հասնելը շատ մոտ է թվում:

Ջիբրալթարական թիմի դեմ խաղում կրկին տեսանք, որ Վարդան Մինասյանը դիմեց ռոտացիայի: Դարպասում նա կրկին վստահել էր Ցուպիչին,որն արդարացրեց սպասելիքները եւ վատ հանդիպումներ չանցկացրեց: Հարձակման գծում Անտոն Կոբյալկոյի փոխարեն մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Լուիս Օգանան,որն ուղղակի փայլուն հանդիպում անցկացրեց: Նա դարձավ դուբլի հեղինակ եւ «Արարատ-Արմենիայի» մյուս փուլ դուրս գալու հարցում ունեցավ իր մեծ ավանդը:

Առջեւում հայ-վրացական դիմակայությունն է, որը կարող է եւ պետք է հայկական ֆուտբոլի պատմության նոր էջը թերթի:

Հայկական ակումբը ջիբրալթարական թիմին հաղթեց ընդհանուր 4:1 հաշվով, որը իրականում այդքան էլ գոհացնող չէ, ու Վրաստանի չեմպիոնների դեմ խաղին չի մետենում որպես ֆավորիտ: Այս խաղում դժվար է նշել ֆավորիտի, քանի որ երկուսն էլ ունեն հավասար ներուժ, եւ հասկանալի է, որ կանաչ խոտածածկի վրա կատաղի պայքար է ընթանալու:

«Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին խոսել է «Արարատ – Արմենիայի» մասին եւ նշել, որ իր թիմը պարտավոր է անցնել մյուս փուլ. «Դժվար է խաղալ «Դինամո Զագրեբի» դեմ եւ մտածել «Արարատ – Արմենիայի» մասին: Մենք պետք է ուսումնասիրենք նրանց, սակայն կարող եմ ասել, որ պարտավոր ենք շրջանցել հայկական թիմին եւ խաղալ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում»:

Մինչ Վրաստանում վստահ են, որ անցնելու են մյուս փուլ, հայկական ակումբը շարունակում է պատրաստվել խաղին` մտքում պահելով Եվրոպա Լիգայի խմբային փուլում խաղալու երազանքը:

Եվրագավաթային փլեյ-օֆֆ դուրս գալը կարող է հեղաշրջում իրականացնել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Հուսանք, որ մեր ակումբը կկարողանա պատվով հանդես գալ եւ հայ երկրպագուների տարիների «գոլը» դարձնել իրականություն:

Հավելենք, որ հայ – վրացական առաջին դիմակայությունը կկայանա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում օգոստոսի 8-ին: Հայկական ակումբի մամուլի ծառայությունը արդեն հայտնել է, որ խաղի տոմսերի գնելը լինելու են 200-ից 1000 դրամ: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Թբիլիսիում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս