ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

Երեկ Կարբիի, Ուշի եւ Օհանավան համայնքների բնակիչները հավաքվել եւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ պատկան մարմինները վերջապես լուծեն հակակարկտային հրթիռների խնդիրը: Նախորդ տարի համայնքներն ունեցել են 120 հակակարկտային կայան, սեզոնի կեսից օգտագործել են 80-ը, սեզոնի սկսվելուն պես օգտագործել են 5-ը, մնացել են 35-ը, որոնք նախատեսված են 2 միջին չափի ամպերի համար: Բնակիչների խոսքով` մարդիկ հունիսին կանգնում են խնդրի առաջ: Դիմել են ԱԻՆ, վարչապետին, մարզպետին, հիդրոմետի պետ Սարգսյանին եւ պատասխան չեն ստացել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը որեւէ ապրանք է ներմուծում, ապա հնարավո՞ր է արդյոք իր փոխարեն լիազորագրով մաքսային ձեւակերպում իրականացնի այլ անձ:

Գագիկ Բարսեղյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Բարսեղյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:
Այս դեպքում հայտարարատուն մաքսային ձեւակերպումներն իրականացնում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձեւակերպումների մասնագետի միջոցով` բացառությամբ նշված օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ Մաքսային միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մինչեւ ապրանքների ժամանումը դրանց փոխադրման եւ ապահովագրության հետ կապված ծախսերը չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ` Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հայրության որոշման պետական գրանցման համար:

Տիրուհի Հակոբյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը` նախորդ համարում) Եթե հայրության որոշումը կամ հայրության ճանաչման փաստի որոշումը կատարվել է դատական կարգով, ապա հայրության որոշման պետական գրանցման համար ներկայացվում են`
1. գրավոր դիմումը,
2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
3. լիազորված անձի` անձը հաստատող փաստաթուղթը եւ լիազորագիր` հաստատված նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից, իսկ այլ պետություններում տրվելու դեպքում` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված կարգով ապոստիլով («APOSTILLE») հաստատմամբ, նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթական են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
4. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը,
5. երեխայի ծննդյան վկայականը:
Հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում են`
1. ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,
2. չափահաս անձի` անձը հաստատող փաստաթուղթը,
3. չափահաս անձի ծննդյան վկայականը,
4. չափահաս անձի գրավոր համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միաժամանակ չափահասը գրավոր հայտնում է իր ազգանվան փոխման մասին` ընտրելով կրել հոր ազգանունը, թե պահպանել մոր ազգանունը:




Լրահոս