Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի ասպիրանտուրայում սովորողներ՝ 22-ամյա Դավիթ Զավենի Մարկոսյանին և 24-ամյա Արման Աշոտի Աթանեսյանին:
Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է երկու ասպիրանտների՝ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունենալով: Դավիթ Մարկոսյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան և տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտը՝ 2021-ի ամառային զորակոչը:
Արման Աթանեսյանն ընդունվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա և տարկետումը կտևի ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը: