Որ ուղղություններով երթևեկությունն էլեկտրագնացքներով անվճար կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթեւեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 եւ 102/103 Երեւան-Գյումրի-Երեւան եւ Գյումրի-Երեւան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետեւյալ ուղերթները՝

• Երեւան-Գյումրի-Երեւան (սովորական էլեկտրագնացքներ)

• Երեւան-Արաքս-Երեւան

• Աբովյան-Ալմաստ-Շորժա

• Երեւան-Երասխ-Երեւան

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին:




Լրահոս