Հուլիսի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, 1800 քմ, 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 6000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, 7000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1300 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, 5000 քմ, 600 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 1 հա, 1500 քմ,
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 3000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին՝ 2 հա ցորենի արտ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 400 քմ, 6 հա, Արտաշատ քաղաքում՝ 200 քմ,
Արմավիրի մարզի Այգեկ գյուղում՝ 700 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 6000 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Գետարգել գյուղում՝ 3 հա, Նոր Գեղի գյուղում՝ 3000 քմ, 1000 քմ, Արգել գյուղում՝ 8000 քմ, Առինջ գյուղում՝ 600 քմ, Արտավազդ-Հանքավան ավտոճանապարհին՝ 50 հա, Նոր Արտամետ-Մրգաշեն ավտոճանապարհին՝ 4 հա,
Շիրակի մարզի Երազգավորս գյուղում՝ 5 հա,
Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում՝ 700 քմ, Նորավան գյուղում՝ 1 հա, 18 հա, Եղեգ գյուղում՝ 8 հա, Օխտար գյուղում՝ 2000 քմ, Ագարակ գյուղում՝ 7 հա,
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1.5 հա,
Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: