Ստեփանակերտում եւս կիրառել են 3D հետիոտնային գծանշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման` երեւանյան փորձը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երեւանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Ու առաջին անցում ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երեւանցիների (առաջին անգամը չէ, որ էդպես է։ Ասում են՝ 3D անցումներով հետաքրքրված են նաեւ Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երեւանում դրանք առաջիկայում կավելանան»,–նշել է նա։

 




Լրահոս