«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը տանում-բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարեւորում հանցավոր տարերի դեմ պայքարը:
Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կրկին նորից ենք ուղարկել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում