
Կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ստյաուա» – «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում հայկական ակումբը պարտվել էր 0:3 հաշվով, իսկ պատասխան խաղում մեր թիմը կարողացավ հաղթել ռումինացիներին 3:2 հաշվով:
Ընդհանուր 5:3 հաշվով «Ալաշկերտը» պարտվեց ռումինական թիմին եւ լքեց պայքարը: Հայկական թիմի կազմում դուբլ ձեւակերպեց Գուստավոն(24‘,28‘), իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիագո Գալվաոն(45‘):
Էդմոն Մարտիրոսյան