
Օգոստոսի 1-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա նկատել են հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու, ով ինքնասպանություն գործելու մտադրություն է հայտնել. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է հուզական ծանր վիճակում և ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով Հովսեփ Էմինի փողոցի վերգետնյա կամրջից:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ հոգեբանը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: