Կոտայքի մարզում երեկ՝ օգոստոսի 1–ին տարեց կինն ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, երեկ՝ ժամը 14։45–ին Գառնիի ամբուլատոր կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 71–ամյա կինը իրենց տան բակում ծառից կախվել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13–ի սահմաններում տան բակում գտնվող ծառից հակի թելով կախվելու պահին կնոջը հայտնաբերել է նրա ամուսինը, իջեցրել և տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գառնիի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի հետ: Նրա խոսքով՝ 71-ամյա կինը վերջերս սրտի կաթված է ստացել և հավանաբար նրա այդ վարքագիծը կապված է եղել կնոջ առողջական վիճակի հետ:
«Այս պահին վիճակը գնահատվում է բավարար: Կինը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոնում: Ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում»,-ասաց համայնքի ղեկավարը:
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։