
Մարտին Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, իր մոր հուղարկավորության եւ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու նպատակով, դատարանի որոշմամբ, 2019թ. հունիսի 20-ին` ժամը 09:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ստացել է կարճաժամկետ մեկնում, տեղափոխվել է «Գոռ» սգո սրահ` հիմնարկի համապատասխան աշխատակիցների հսկողությամբ:
Այդ ընթացքում` ժամը 15:46-ի սահմաններում, նստելով Ռ.Բալայանի «Մերսեդես» մակնիշի 35 NA 696 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, փորձել է փախուսի դիմել` վնասելով ինչպես ավտոմեքենան, այնպես է սրահի մուտքի դարպասը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ այն կանխվել է: