ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Շիրմաքարերը պղծած կինը Ռազմական ոստիկանությունում ուշագրավ հայտարարություն է արել. Երևանի ՌՈ բաժնի պետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր»-ում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները. շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բացի Եռաբլուրի-ից այլ գերեզմանատներում էլի էին նման դեպքեր արձանագրվել:
Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել:

ArmLur.am-ի տեղեկություններով` Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է` ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա:

Այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանությունը կնոջից բացատրություն է վերցրել եւ նրան ստորագրությամբ ազատ  արձակել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երբ ոստիկանությունը Գրետա Մնացականյանին ազատ է արձակել, անմիջապես հետո կնոջը բերման է ենթարկել Ռազմական ոստիկանությունը, որտեղ էլ Գրետա Մնացականյանը ուշագրավ հայտարարություն է արել:

Ի դեպ կատարվածից հետո ՀՀ Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի ցուցումով խիստ հսկողություն է սահմանվել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Իսկ թե ինչ հայտարարություն է արել Գրետա Մնացականյանը ArmLur.am-ը զրուցել է Երեւան քաղաքի ռազմական ոստիկանության բաժնի պետ Միսակ Սահակյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս