Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
ArmLur.am-ը գրել էր, որ պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր նախկին պատգամավորի հետ, որը հաստատեց տեղեկությունը: Մեր այն հարցին՝ ըստ իրեն կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ կոնկրետ անձիք փորձել են իրենից հաշվեհարդար տեսնել, պատգամավորը նշեց , որ դեռեւս չի հասկանում, թե ինչ կարող է տեղի ունեցածի պատճառը լինել. «Հլը որ չեմ կարող ասել»:
Ինչ իրավիճակ է այդ ճանապարհին՝ պայթյունից հետո
Մանրամասները՝ տեսանյութում