Քրեական աշխարհը չներեց Մելիք Մանուկյանին. ինչ վարկած են քննում իրավապահները Սևանի պայթյունի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ վարկած են քննում Իրավապահները Սեւանի պայթյունի գործով եւ արդյոք պայթյունը ԱԺ նախկին պատգամավորի եւ քրեական հեղինակությունների միջեւ տեղի ունեցած միջադեպի շարունակություն է:

Ինչպես հայտնի է՝ այսօր արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում պայթյուն էտեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով:

Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ որը հայտնել էր, որ պայթյունի ժամանակ մեքենայում չի եղել եւ չի կարող ասել, որ սա կոնկերտ իր դեմ արված սպանություն է, թե պատահականություն:
Իսկ ինչու կարող էր պայթյունը ծրագրավորված լիներ ԱԺ նախկին պատգամավորի դեմ:

Բանն այն է, որ այս տարի նախկին պատգամավորի ազգականները հայտնվել էին աղմկալի միջադեպի կիզակետում: 2019 թվականի Հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով մահացել էր մեկ անձ՝ Արտաշես Գևորգյանը: 21-ամյա մի երիտասարդի՝ Ջիվան Հարությունյանի վիճակը ծանր է, վերջինիս վնասվածքները գանգուղեղի շրջանում են: Մելիք Մանուկյանի հարազատներից մեկը այլ անձանց հետ գնացել վուլկանիզացման կետ՝ մեքենայի անիվը փչելու նպատակով, որտեղ վիճաբանություն է սկսվել աշխատակցի հետ: Հետագա իրադարձությունները զարգացել են ՙՊարտեզ՚ ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Մանուկյանի մի քանի ազգականներ հավաքույթի մասնակցելիս են եղել: Արդյունքում միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոե մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել: Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Սակայն Armlur.am –ի տեղեկությունների համաձայն իրավապահները նաեւ քննություն են իրականացնում մեկ վարկածի շուրջ, որը տեղի է ունեցել տարիներ առաջ: Մասնավորապես, 2017 թվականին մամուլը գրել էր, որ միջադեպը է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։ Մասնավորապես, մամուլը գրել էր, մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։

Եվ հիմա Աբովյան քաղաքում տարածված լուրերի համաձայն, չի բացառվում, որ քրեական աշխարհը չներեց Մանուկյանին իրենց չընդառաջելու համար ու այսօրվա պայթյունը քրեական հեղինակությունների հետ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է:

Քնար Մանուկյան




Լրահոս