
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր նշանակված էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստ։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է ականկալում դատարանից, ցմահ դատապարտյալն ասաց, որ նոր իշխանություններից ակնկալում եմ օրենքի գերակայություն, օրենքի կիրառում:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը։
Նրա ներկայությունը դատարանում ապահովելու նպատակով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 20–ին, ժամը 14։00–ին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան