Ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Հաղթանակի հրապարակ»-ի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչ,1990թ.ծնված Ա. Հ-ի և ոմն Ս-ի (տվյալները ճշտվում են) միջև, որի ընթացքում Ս-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Ա. Հ-ի դեմքին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը՝ վիճաբանության արդյունքում Ա.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: