Օգոստոսի 3-ին, ժամը 05:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։28-ին, մարվել՝ 05։40-ին։ Այրվել է կախովի առաստաղը (մոտ 20 քմ) և պլաստմասսե պատերը (մոտ 30 քմ), սառնարանը և կահույքը՝ մասնակի