ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայորը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՊՆ-ի հետ վեճը նոր փուլ է մտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ մայոր Ցոլակ Խաչատրյանը զինվորական ծառայությունից ազատվել է 2014 թվականին եւ պահանջում է, որ Պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար եւ բացի այդ պահանջում է նաեւ չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարների տրամադրում:

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու համար դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում, ակայն ՊՆ-ն բողոքարկել էր դատական ակտը և այժմ վճարի համար ՊՆ-ն վիճարկում է Վարչական վերաքննիչ դատարանում: Խնդրի վերաբերյալ ArmLur.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն, որին ի պատասխան հայտնեցին. «Մայոր Ցոլակ Էդուարդի Խաչատրյանը, ծնված 1977 թվականին, դատվածության պատճառով արձակվել է պահեստազոր: Մայորն իր ծառայության ընթացքում դրսևորել է վատ վարք և խախտումներ, ունեցել է 8 նկատողություն հրամանատարության կողմից և 5 անգամ դատապարտվել է»:

Այս  հարցերի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ՊՆ մայոր Ցոլակ Խաչատրյանի հետ, որը պատասխանել է ՊՆ մեղադրանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս