ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Սիրելի’ Երևանի քաղաքապետարան,
Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով.
Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»: