
Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ Եռաբլուրում վնասված գերեզմանաքարերը նախկին տեսքին վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում հետևանքների վերացման ուղղությամբ և փորձելու ենք այնպես անել, որ հետագայում նման դեպքերը բացառվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արտակ Դավթյանը:
Միաժամանակ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքեց լուրերը, որ բանակում ճնշումներ ու դաստիարակչական միջոցառումներ են իրականացվում աթեիստների նկատմամբ: