
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։
Դեպքի առավել մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Գառնիի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի հետ: Վերջինիս մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին գտնվում է դեպքի վայրում:
«Տուժածները 8 են, ովքեր գտնվում են Դիլիջանի Բժշկական կենտրոնում: Այս պահին կատարում ենք տեղափոխման աշխատանքներ»,-ասաց նա:
Ըստ Սահակյանի՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի անսարքության պատճառով:
Լիդա Եղիազարյան